Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱԺ-ն ընդունեց «օրենքով գողերի» նախագիծը

ԱԺ-ն ընդունեց «օրենքով գողերի» նախագիծը
22.01.2020 | 14:39

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը:
Կառավարության «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 20 և ձեռնպահ՝ 15 պատգամավոր։ ԼՀԿ-ն քվեարկությունից առաջ հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ